ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Կիվին մաշկի խնդիրների և մի շարք հիվանդությունների դեմ
Կիվին համարվում է վիտամինային «ռումբ»: Առողջարար այս պտուղը հարուստ է C վիտամինով, E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնիում) և ֆլավոնոիդներով, ինչպես նաև այն պարունակում է մրգաթթու և պեկտիններ:
Ավանդական բժշկության մեջ այն օգտագործում են մարսողության լավացման, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար: Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը:
Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը: Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որն այրում է զարկերակային ճարպային պաշարիչները: Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը: Օրվա մեջ` 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի: Այն ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը:
Ինչպես ենթադրում են բժիշկ-սրտաբանները` կիվիի պտուղները կարող են ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը դառնալ: Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր եւ պատիճներ պատրաստել: Կարծիք կա, որ եթե կիվին հասած է, ավելի համեղ է: Այն կարելի է դնել թղթի տոպրակի մեջ խնձորի, բանանի կամ տանձի հետ. այդպես ավելի արագ է հասունանում: Մրգի հասած լինելը օգտակար նյութերի քանակի եւ որակի վրա չի ազդում: Կիվին հիանալի մաքրում է մաշկը եւ միեւնույն ժամանակ այն հագեցնում է կարեւոր վիտամիններով:
Դեմքի մաշկը սնուցելու, վերականգնել և խոնավեցնելու համար պատրաստում են դիմակներ, որոնցում օգտագործում են այս հրաշագործ պտուղը: Սնուցող դիմակ պատրաստելու համարն անհրաժեշտ է տրորել 1/2 բանանը, միջին չափի կիվիի հետ, ստացված զանգվածը լավ հարել: Կարելի է ավելացնել 2 ճաշի գդալ բնական հիմքով յոգուրտ: Դիմակը քսել մաքուր դեմքին, 20 րոպե անց ջրով լվանալ: Վերականգնող դիմակ` 1 ճաշի գդալ կանաչ կոսմետիկ կավը, 1 ձվի սպիտակուցը, 1 թեյի գդալ զեյթունի ձեթը եւ 1 կիվին խառնել: Դիմակը քսել դեմքին, 20 րոպե անց գոլ ջրով լվանալ: Խոնավեցնող դիմակ` 1/2 մանրացրած կիվին խառնել 1 ճաշի գդալ կաթնաշոռի հետ: Ստացված զանգվածը քսել մաքուր դեմքին, 15 րոպե անց լվանալ:
Կիվին լավ է օգտագործել նաև մրսածության հետեւանքով առաջացած վիրուսային հիվանդությունների դեպքում կամ գրիպի համաճարակների ժամանակ: Այն պետք է տրորել կիվիի եւ լորենու մեղրի խառնուրդը: Դրա համար անհրաժեշտ է կիվին պատառաքաղով և ավելացնել 1 թեյի գդալի չափով լորենու մեղր և ուտել երեկոյան` քնելուց առաջ: Այրվածքների կամ ցրտահարված մաշկի դեպքում կարելի է կիվին տրորել, ավելացնել 1 թեյի գդալ զեյթունի ձեթ եւ քսել մաշկի վնասված հատվածին: Վերքն արագ կապաքինվի: Շատ օգտակար կոկտեյլ է ստացվում գազարով, կիվիով ու մածունով: Հարիչով մանրացնել 3 գազարը, 1 կիվին, ապա ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու 1 բաժակ մածուն: Այս վիտամինային կոկտեյլը հատկապես շատ լավ օգնում է օրգանիզմին՝ վերականգնվելու վիրուսային հիվանդություններից հետո:
Եթե աչքերի շուրջը նկատում եք այտուցներ, կօգնի կիվիի բարակ շերտերով կոմպրեսները. պարզապես պետք է բարակ շերտերով կտրատել այն ու դնել աչքերի վրա, իհարկե, փակ վիճակում եւ թողնել 15-20 րոպե: Այնուհետեւ անհրաժեշտ է աչքերը լվանալ սառը ջրով ու կոպերին սնուցող քսուք քսել: Կիվիի յուղը շատ լավ մաշկի խնամքի միջոց է հանդիսանում` անկախ մաշկի տեսակից: Իհարկե, խորհուրդ չի տրվում այն օգտագործել ինքն իրենով, այն պետք է պարզապես դիմակների մեջ հավելումների տեսքով օգտագործել: Մաշկը սնուցող դիմակ է բանանով ու կիվիով դիմակը: Կես բանանը տրորել 1 միջին չափի կիվիի հետ, ավելացնել 2 ճաշի գդալ բնական յոգուրտ: Դիմակը քսել դեմքին ու 15 րոպե հետո լվանալ գոլ ջրով:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն